Հասարակություն

Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել. ՌԴ ԿԳ նախարար


Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այսօր ասեկոսե է որակել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ահազանգը, համաձայն որի ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների» անվան թիվ 2042 դպրոցն օպտիմալացվում է:

Ըստ Ռուսատանի կրթության նախարարը վստահեցնում է՝ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել:

Ռուսաստանի կրթության նախարար Օլգա Վասիլեւային Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանում այսօր ընդունեցին հայկական ավանդույթների համաձայն՝ երգ ու պարով, ինչպես նաեւ ջերմ խոսքերով, բարձրաձայնելով ռուսաց լեզվի արդիականացված ուսուցման կարեւորության հարցը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի, դարավոր եւ մշակութային կապերի մասին:

Չնայած Հայաստանի կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում էր, որ ռուս գործընկերոջ այցը առնչություն չունի ՀՀ-ում ռուսերենի դասավանդման հայեցակարգի հետ, ինչը ն օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, ինչը վերջին օրերին քակտիվ քննարկումների նյութ է, նախարար Վասիլեւայից հետաքրքրվեցինք՝ որն է այցի նպատակը:

«Ես որպես կրթության նախարար այստեղ եմ իրականացնելու կոնկրետ առաջդրանքներ՝ կրթության եւ գիտության բնագավառում»:

 

Լևոն Մկրտչյանը հավելում է՝ բացի գիտության բնագավառում համագործակցությունից՝ գործընկերների հետ քննարկվել է նաև փոքր դպրոցների կառավարման մեթոդիկան: «Ժամանակն է, որպեսզի հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում խորանա և ուղղություն վերցնի դեպի գիտություն»,- ամփոփելով հանդիպման արդյունքները՝ շեշտեց  ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

«Իմ առաքելություն է այցի շրջանակում ամրապնդելու գիտության և կրթության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասում է ՌԴ ԿԳ նախարարը։

Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող:

«Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ»՝ ասում է Վասիլեւան եւ տեղեկացնում, որ ռուսական բուհերում պետք է վերանայեն ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնեն ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում:

Այժմ անդրադառնաք հանդիպման ոչ պաշտոնական հատվածին: Հանդիպմանը ներկա ռուսաց լեզվի ուսուցիչներն այսօր դժգոհում էին, որ ներկա են գտնվել միայն թիվ ապահովելու համար, եւ իրենց հնարավորություն չտրվեց ընթացակարգային հարցերից բացի նաեւ խոսել ռուսաց լեզվի դասավանդման ժամերի ավելացման մասին, քանի որ այսօր դպրոցները, ըստ ուսուցիչների, տխուր վիճակում են, եւ հայեցակարգի ընդունումը կօգնի անգլերեն լեզվի ուսուցման ամենօրյա ուսուցման տարբերակով պարտադիր դարձնել նաեւ ռուսերենը:

Ռուսաց լեզվի մասնագետ Լիլիա Բալասանյաննը ի դեպ, տեղյակ է ռուսաց լեզվին դասավանդման նոր հայեցակարգի տեքստին եւ կարծում է, որ կան մտքեր, որոնք վիճելի են, եւ քննարկման նպատակը որակյալ հայեցակարգ ստեղծելն է: Իսկ արդյո՞ք անհրաժեշտություն կա ռուսերենն առանձնացնել մյուս օտար լեզուներից՝ տալով հատուկ կարգավիճակ՝ մասնագետը պատասխանում է.

Սա հերթական ճնշում չդիտարկելով` Լիլիա Բալասայանը հարցին հարցով է պատասխանում՝ անդրադառնալով անգլերենի ուսուցման մասսայականությանը:

 

Եվ վերջում՝ մանկավարժական համալսարանում նախարար Օլգա Վասիլևային շնորհվեց համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում։

Կարդացեք նաև

Back to top button