
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման հետ կապված, ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ:
«Դեսպան Հեյլին և նրա գործընկերները Ճապոնիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ են պահանջել, որը տեղի կունենա բաց դահլիճում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայում վերջին միջուկային փորձարկմանը: ԱԽ նիստը կանցկացվի վաղը՝ երկուշաբթի, սեպտեմբերի 4-ին առավոտյան 10:00-ին»,- ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:




