

Վրաստանի Բորժոմի անտառում օգոստոսի 20-ին բռնկված հրդեհն այսօր վաղ առավոտյան թեև հնարավոր է դարձել տեղայնացնել, սակայն ուժգին քամու պատճառով կրակի տարածման վտանգը չափազանց մեծ է: Այս պահին հրդեհը մարելու համար տեղում աշխատում է երկու վրացական և մեկ ադրբեջանական ուղղաթիռ, լրացուցիչ օդային տեխնիկա է սպասվում նաև Թուրքիայից:




