Միջազգային

Բարսելոնում լռության րոպե կհայտարարվի՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00- ին լռության րոպե է հայտարարվելու` ի հիշատակ օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի,  հայտնում է ТАСС-ը` հղում անելով  «La Vanguardia» թերթին:

Սպասվում է, որ հրապարակ կժամանեն Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը և Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաոն:

Պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ է հայտարարված:

Կարդացեք նաև

Back to top button