ՀասարակությունՏնտեսական

Դրամապանակ, որն անհնար է կորցնել


Նորարարական լուծումներով  դրամապանակ, որը, ինչպես  մտահղացման հեղինակներն են վստահեցնում,  անհնար է կորցնել: Հայկական Volterman խելացի դրամապանակի մտահղացման հեղինակները օնլայն տիրույթում արդեն 8 հազար դրամապանակի նախավաճառք են իրականացրել: Պատվերները հասցեատերերին կհասնեն դեկտեմբերին: Այդ ընթացքում   ստարտափի ներկայացուցիչները մտահղացումից կանցնեն արտադրության փուլ: Ամիսներ առաջ  ստարտափի զարգացման համար դրամահավաք էր սկսվել: Դրա արդյունքում  պահանջվող գումարից տասնապատիկ ավելի գումար է հավաքվել՝  ավելի քան 1 միլիոն դոլար: Հավաքված գումարի տնօրինման ու ապագա ծրագրերի մասին է  «Ռադիոլուր»-ի անդրադարձը: 

Մի քանի ամիս առաջ համացանցում հայտնվեց  մի տեսահոլովակ,որտեղ Գևորգ Պողոսյանը  մանրամասն պատմում էր այսօր արդեն աշխարհին հայտնի հայկական  «Խելացի դրամապանակ»-ի  մասին:  Այսօր Գևորգը «Ռադիոլուր»-ի խնդրանքով ներկայացնում է, թե  ինչ  նորարարական լուծումներ է առաջարկում   դրամապանակը:

«Դրամապանականի  միջոցով հնարավոր է լիցքավորել հեռախոսը, ունենալ  ինտերնետ՝ աշխարհի ցանկացած կետում: Դրամապանակը կորցնելիս՝  հնարավոր է այն  գտնել քարտեզի միջոցով՝ լուծված է տեղորոշման խնդիրը: Իսկ երբ ինչ- որ տեղ մոռացել եք հեռախոսը, դրամապանակը   ազդանշան է տալիս, որ այն մոռացել եք:  Ամենակարևորը փոքր տեսախցիկն է, որն ակտիվանում է, առաջին բացողի  դիմնակարը ֆիքսվում է ու նկարն ուղարկում հեռախոսին:

Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ  Wolterman-ի  հիմնադիր Ազատ Թովմասյանը դրամապանակը կորցրեց: Մոտ երկու տարի թիմով աշխատեցին ու որոշեցին շուկա մտնել   հայ շարքային սպառողին առայժմ ոչ այնքան հայտնի տարբերակով՝ Քրաութ ֆանդինգ –ով: Մեկնարկը տրվեց հունիսի 27-ին:    Սա  միջազգային հարթակ է, որտեղ այս կամ այն ընկերությունը  ներկայացնում է իր առաջարկն ու հայտարարում, որ ծրագրի իրականացման համար կոնկրետ գումար է հարկավոր: Մարդիկ գումար են ներդնում և ստանում ընկերության պրոդուկդտը: Հավաքվել է  ավելի քան 1 մլն դոլար:

«Գումարը կծախսենք  միայն դրամապանակի արտադրման, ժամանակին առաքման  ուղղությամբ:  8 հազար վաճառված դրամապանակ կա, դրանք պետք է արտադրել»:

Երեք տարբեր չափսերի դրամապանակներից  ամենամեծ պահանջարկն ունի միջինը՝ այս պահին այն վաճառվում է 149 դոլարով, չնայած սկզբում  119 դոլար արժեր: Ազատ Թովմասյանն ասում է, որ դրամապանակի իրական  արժեքը 238 դոլար է,  զեղչերով են սկսել: Սա էլ մարկետինգային ու PR մոտեցում է: Դեկտեմբերին նախապես  պատվիրված դրամապանակները կառաքեն, հետո արդեն՝ 2018-ից դրանք կվճառավեն նաև Հայաստանյան խանութներում, օնլայն հարթակն իհարկե նորից ակտիվ կլինի

«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը»:

Նման գրառում ֆեյսբուքյան իր էջում վերջերս  կատարել էր  վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա արդեն գնել է: Երբ Ազատ Թովմասյանից հարցրեցինք՝  այլ պաշտոնյաների նույնպես դրամապանակը հետաքրքե՞լ է, արձագանքեց.

«Մենք գիտենք իրենց անուն ազգանուններով, հասցեներով,  բայց տեղեկացված չենք պաշտոնյա՞ են , թե՞ ոչ»:

Հայ սպառողը Հայաստանում կկարողանա Volterman-ը ձեռք բերել արդեն 2018-ի հունվարից:  Այս պահին  ավելի քան 120 երկրներում  հետաքրքրվում են՝ առաջատարը ԱՄՆ է, երկրորդ տեղում  Ավստրալիան, երրորդում՝  Միացյալ Թագավորություն:    Նախավաճառքի ծավալով  Հայաստանը 7-րդ տեղում է: Առաջիկա երեք տարվա ծրագրերը արդեն պատրաստ են՝ քննարկման փուլում են նաև  այլ սմարթ սարքեր: Ազատ Թովմասյանը փակագծերն ամբողջությամբ չի բացում, սակայն նշում է՝ առօրյա օգտագործման  են լինելու՝  դրամապանակների կանանց համար նախատեսված  տարբերակներ,  ճամփորդական պայուսակներ՝ նույն ֆունկցիաներով:

Կարդացեք նաև

Back to top button