Միջազգային

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հիացած չեն Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործողություններից

Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը. չնայած ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը՝ ակնկալվում են կառուցողական ընդառաջ քայլեր ռուսական կառավարության կողմից` ria.ru-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացած չեն Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործողություններից, որոնք անցյալ շաբաթ ընդունել են Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծ: Սպիտակ տունն արդեն ահազանգել է այդ փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին: Փաստաթուղթը մեծ աջակցություն է վայելում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների կողմից, ինչն ունակ է հաղթահարել նախագահական վետոն, եթե Թրամփը որոշի, այնուամենայնիվ, օգտվել այդ իրավունքից:

«Ոչ նախագահը (Դոնալդ Թրամփը), ոչ ես ուրախ չենք Կոնգրեսի գործողություններից՝ ուղղված այդ պատժամիջոցների մշակմանը: Մենք հստակորեն հասկացնել ենք տվել, որ, մեր կարծիքով, այդ գործողությունները չեն նպաստի մեր ջանքերին (ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը): Սակայն դա որոշվել է օրենսդիրների կողմից, և նրանք դա ընդունել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախագահն ընդունում է դա, և բոլոր նշանները վկայում են այն մասին, որ նա կստորագրի տվյալ օրինագիծը»,- ասել է Թիլերսոնը:

«Ռադիոլուրն» ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների Սենատը  ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։

Կարդացեք նաև

Back to top button