

Քարոզարշավի վերջին օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները շարունակում են, իրենց ձևակերպմամբ, համեստ քարոզարշավը: Յուրաքանչյուր անդամ առաջադրված իր տարածքում հանդիպում է ընտրողների հետ՝ տեղեկացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, ով շտապում էր Տավուշի մարզ՝ տեղում շարունակելու հանդիպումն ընտրողների հետ:
Կենտրոն համայնքում էլ ռեյտինգայինով առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի հետ զրուցեցի նաև, ով պասիվ քարոզարշավի կողմնակից էր:
Անկախ նրանից կմասնակցե՞ն ընտրողներն ընտրություններին, թե՞ ոչ, գործընթացն անշրջելի է, ու ապրիլի երկուսին յուրաքանչյուր վերաբերմունքի ու կողմնորոշման հիման վրա կձևավորվի նոր խորհրդարանը. այն Ազգային ժողովը, որը լինելու է Հայաստանում խորհրդարանական կառավարման անցումից հետո առաջին օրենսդիր մարմինը:




