
Երկու չարագործներ կրակ են բացել շվեյցարական «56» սրճարանում։ Դեպքը տեղի է ունեցել Բազել քաղաքում։ Այս մասին հայտնում է Tages Anzeiger-ը։
Հրաձգության զոհն է դարձել 2 մարդ, ևս 1-ը վիրավորվել է։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Չարագործներին հաջողվել է թաքնվել հանցանքի վայրից։ Ներկայում իրավապահները փնտրում են նրանց և փորձում պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Կատարվածի շարժառիթները դեռևս հայտնի չեն։




