

Արմավիրի մարզում դեռ մշակման փուլում է մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության ծրագիրը, որը ենթադրում է կայուն, համաչափ զարգացող մրցունակ տնտեսություն, զբաղվածության բարձր մակարդակ և ծայրահեղ աղքատության ամբողջությամբ հաղթահարում: Ռազմավարությունում ներկայացված ուղղությունները դրվել են հանրային քննարկման, իսկ առաջարկությունները ներառվելու են զարգացման գերակա ուղղություններում: Արդեն երկու անգամ հանրային լսումների ընթացքում քննարկվել է Արմավիրի մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության ծրագիրը, որը ներառում է տնտեսության բոլոր ոլորտներն իրենց ուժեղ ու թույլ կողմերով, նախանշում զարգացման պոտենցիալ հնարավորությունները նաև ինովացիոն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Մշակվել է մարզի տարածքային զարգացման տեսլականը՝ ունենալ կայուն, համաչափ զարգացող մրցունակ տնտեսություն, զբաղվածության բարձր մակարդակ և ծայրահեղ աղքատությունն ամբողջությամբ հաղթահարած մարզ: Ռազմանավարական նպատակները ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը:
Գերակա ուղղություններից են գյուղատնտեսության պաշտպանվածությունը, զարգացումը, ոչ ֆորմալ աշխատատեղերի ստեղծումը, քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների բարելավումը, էներգախնայող համակարգերի ներդրում և այլն: Կարևորվել է զարգացման երեք ուղղությունը՝ արդյունաբերության աճ՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացմամբ, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում հատկապես Բաղրամյանի տարածքում, տուրիզմի զարգացում՝ շեշտը դնելով հոգևոր, մշակութային և գյուղական տուրիզմի վրա:
Արմավիրի մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության հանրային քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները, ֆերմերները, գործարարներն ու շահագրգիռ կողմերը ներկայացրեցին զարգացման հեռանկարային նոր առաջարկություններ: Ֆերմերներից մեկն իր այգում սեփական միջոցներով ներդրել է ոռոգման ջրի համակարգ, որտեղ նվազագույնի է հասել ջրի կորուստը:
Առաջարկեց գյուղատնտեսության զարգացման համար իր փորձի ներդրումը, միաժամանակ ՋՕԸ-ի հետ անհատական նոր պայմանագրի կնքում, ջրառի նոր սակագնով՝ 11դրամի փոխարեն մեկ խորանարդի դիմաց՝ 3 դրամ: Առաջարկվեց ուժեղացնել ենթակառուցվածքները, զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, արդյունաբերությունը: Կարևորվեց մշակույթի և զբոսաշրջության համաչափ զարգացումը՝ խթանելով էթնո, էկո, ագրոտուրիզմի զարգացման ծրագրերը: Գետաշենի դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը մեջբերեց այն ծրագրերը, որոնք ներդրվել են դպրոցում, ուժեղացրել այն և զարգացրել ոչ ֆորմալ կրություն: Նոր ծրագրերով զարգացնում են գյուղական սահմանամերձ բնակավայրի մշակույթը:
Զբոսաշրջությունը չպետք է սկսվի ու ավարտվի Էջմիածնի Մայր տաճարի այցելությամբ, պետք է գրավչության գյուղական վայրեր ստեղծել, որպեսզի Հայստան եկող սփյուքահայը չասի՝ 5 անգամ Հայաստան եկած եմ, 5 անգամ Էջմիածին, Սարդարապատ ու Ծիծեռնակաբերդ տարած են:
Մարզի տարածքայինզարգացման ռազմավարությունում ներառվելու են բոլոր առաջարկությունները:




