

«Կարեն Կարապետյանի՝ կառավարության գործունեության 100 օրվան նվիրված ամփոփիչ ասուլիսն ու դրան մանրամասնորեն նախապատրաստվելը (սլայդեր, գրքույկներ) հասարակության առջև հաշվետվողականության ինստիտուտի ներդրում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ու նշել, որ ինքն անձամբ շատ է վստահում ՀՀ վարչապետին, դա PR-ակցիա չի դիտարկում:
«Իր բաց աշխատաոճը խոսում է նրա մասին, որ ՀՀ վարչապետը հասարակության, ներառյալ՝ ԶԼՄ-ների աջակցության կարիքն ունի: «Ես դրվատանքով եմ վերաբերում վարչապետի ասուլիսին, որովհետև դա, այո , հաշվետվողականության ինստիտուտի կարևորագույն դրսևորում է: Այսպես պետք է աշխատեն բոլորը՝ և նախարարները, և փոխնախարարները, և բոլոր չինովնիկները: Եթե իրենց չեն արդարացնում, և եթե ինչպես հռչակվել է կառավարության կողմից հանրությանը չեն ծառայեցվում այդ կառույցների աշխատանքը, ապա պետք է դրանք փակվեն: Իրենք պետք է կարողանան ինչ -որ չափով նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:




