Հասարակություն

Առանց տեղումների եղանակ՝ առաջիկա օրերին


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է:

«Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձերի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որը խիտ կլինի գիշերային և առավոտյան ժամերին, ինչի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց»,-ասել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ հունվարի 1-ի գիշերը միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին և հունվարի 1-ին և 2-ին գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում:եցության ներքո:

Կարդացեք նաև

Back to top button