Քաղաքական

Հակառակորդն ունի առնվազն 7 կորուստ, այս պահին իրավիճակը հանդարտ է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այսօր Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով ադրբեջանական կողմը տվել է առնվազն 7 զոհ։

«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։  Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն… լավ բան չէ»,– գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button