Հասարակություն

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը
10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է
տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև
ունենալ անվաշղթաներ:

Կարդացեք նաև

Back to top button