Միջազգային

Փարիզում պատանդվածները ողջ են, թալանչին փախուստի է դիմել

Զինված անձը, ով պատանդներ էր վերցրել Փարիզի զբոսաշրջային գործակալություններից մեկում, փախուստի է դիմել, բոլոր պատանդները ողջ են և առողջ՝ ասվում է Փարիզի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությունում։

«Թալան Փարիզի Մասեն բուլվարում։ Ոստիկանական գործողությունն ավարտված է։ Վեց անձիք դուրս են եկել։ Թալանչին ներսում չէ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ այդ զբոսաշրջային գործակալությունը նախկինում արդեն դարձել է թալանչիների թիրախ։

Կարդացեք նաև

Back to top button