Հասարակություն

Բերդի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

chanՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 100մ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Կարդացեք նաև

Back to top button