ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ավանդույթի համաձայն առաջինը քվեարկում են Նյու Հեմփշիր նախանգի Դիքսվիլ Նոչ փոքր քաղաքի բնակիչները։

4370273

Այսօր Դեքսվիլ Նոչի քվեարկությամբ ազդարարվել են ԱՄՆ ընտրությունները։ 1960 թվականին ծնված այս ավանդույթի համաձայն, այստեղ բնակիչնեչը այս կամ այն թեկնածուի վերաբերյալ իրենց նախապատվության մասին բարձրաձայնելու իրավունք ունեն։ Սա այն դեպքում, երբ մյուս նահանգներում դեռեւս ընտրատեղամասերը չեն բացվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռեկորդային թվով ամերիկացիներ վաղաժամ քվեարկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 8-ին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ ներկայում մոտ 44.9 մլն քաղաքացներ վաղաժամ քվեարկել են։ Վաղաժամ քվեարկողների թիվը կարող է հասնել քվեարկությանը մասնակցողների սպասվող թվի 40 տոկոսին։

klinton

Reuters գործակալության և Ipsos կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 43 տոկոսը մտադիր է քվեարկել Քլինթոնի, իսկ 39 տոկոսը՝ Թրամփի օգտին: Իր հերթին, Los Angeles Times օրաթերթի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 48 տոկոսը որոշել է իր ձայնը տալ Թրամփին, իսկ 43 տոկոսը՝ Քլինթոնին:

Հաշված ժամեր անց աշխարհը կիմանա, թե ով է ԱՄՆ 45-րդ նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button