Քաղաքական

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերին կեսին լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ նոյեմբերի 12-ից 18-ը կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ զորքերի կառավարման համակարգը և զենքը դաշտային պայմաններում ստուգելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ «զորավարժություններին կմասնակցի մինչև 60 հազար զինծառայող, ավելի քան 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, հրթիռային զորքերի մինչև 700 համակարգ»։

Կարդացեք նաև

Back to top button