Հասարակություն

Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը՝ բացահայտում են նոր պեղումները

hasmikmartirosyan

Նոր հնագիտական պեղումներ, որ նոր էջ կբացեն հայ ժողովրդի պատմության էջերում, մի գուցե նաև ստվերեն մինչ այդ պատմաբանների կողմից ներկայացված պատմական որոշ իրողություններ` կապված մարդաբանական գոյության, Քրիստոսի ծնունդից առաջ մարդու կենսակերպի, հուղարկավորության ծեսի հետ: Հնագետներն ու հնէաբանները 2016 թվականին իտալացի, ամերիկացի մասնագետների հետ համատեղ պեղումներ են իրականցրել Գեղարոտի հնավայրում, Կոտայքի մարզի Սոլակ 1 Դղյակ- ամրոցում, ծովի մակերևույթից  3000 մետր բարձրության վրա Վիշապ քարակոթողներում, Քարաշամբում, Ակնաշենում: Հինգ հետազոտություն և գտածոներ, որոնք բացառիկ են իրենց հնագիտական արժեքային բովանդակությամբ:

Հնագետներն ու հնէաբաններն այսօր ձեռնոց են նետում պատմությանը, բայց ոչ պատմաբաններին, ու պեղումների օգնությամբ վերաձևակերպում պատմական իրողությունները: Շատ պատմաբանները մարտահրավերն ընդունում են ու պատրաստակամություն հայտնում աշխատել փաստերի հետ, շատերը ոչ: Ինչո՞ւ։ Հարցին ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը Պավել Ավետիսյանը պատասխանում է՝ պատմությունը գրվում է երկու աղբյուրների հիման վրա՝ գրավոր և հնագիտական պեղումների, եթե նախկինում գրավոր տվյալներն էին գերիշխող, այսօր արդեն 99 տոկոսով հնագիտականը, որի մեթոդաբանությունն այսպիսին է՝ իրողություններն ապացուցել փաստերով, լաբորատոր հետազոտություններով։ Սակայն պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը ցավով է նշում, որ պատմության էջերը թարմացնելու համար մասնագետների համալիր աշխատանք դեռ տեղի չի ունեցել:

Ի դեպ, օրեր առաջ հնագետ Հակոբ Սիմոնյանը խոսելով Թեյշեբաինի դամբարանադաշտում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Կարմիր բլուրում պեղումների մասին տեղեկացրեց, որ  հայերս ունեցել ենք փոխարքայի 4 նստավայր, որոնցից մեկը Արցախում։ Այս գտածոները նույնպես հերքում են պատմական որոշ իրողություններ: Կարմիր բլուրում կատարված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են փոխարքայի բրոնզից կերտված ցլագլուխ կեռ մական և հերքում պատմական որոշ իրողություններ:

2015 թվականին վերսկսված Կարմիր բլուրի պեղումների ընթացքում հայտնաբերվել է 281 դամբարան, ինչպես նաև փոխարքայինը, ու պարզվել, որ դեռևս  ուրարտական ժամանակաշրջանից Հայաստանը բաժանված է եղել՝ ըստ նահանգների, և ամեն մի գավառ եղել է  փոխարքայի իշխանության ներքո։ Վերջինիս մահից հետո դամբարանում է դրվել նաև իշխանության բարձրադիր խորհրդանշանը՝ մականը: Հնագետը ներկայացնում է մյուս փաստը, որը պատմաբանների համար վիճելի և քննարկման նյութ է:

Թեշեբայինի պեղումները հերքում են ուրարտացիների անհայտ ծագում ունենալու պնդումները; Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը, և Արցախը Քրիստոսի ծննդից առաջ 7-8 դարերում անգամ եղել է Վանի միացյալ թագավորության կազմում: «Նմանօրինակ մականները հայտնաբերվել է նաև Վանաձորից, Սյունիքից և Արցախից՝ Առաջաձորից։ Բոլորն էլ գտնվել էին, և մտածում էինք, որ դրանք զարդեր են: Սակայն Կարմիր բլուրի պեղումներից գտնված մականը ապացուցեց, որ գտնվել է 4-րդ փոխարքայի մականը»:

Վերադառնալով պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը ներկայացրած պեղումների արդյունքներին՝ հայտնենք, որ ամենատպավորիչ արդյունքներն ստացել ենք Գեղարոտի պեղումների ընթացքում, որտեղ աշխատել է հայ-ամերիկյան արշավախումբ: Այնտեղ հայտնաբերվել են Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կեսի կառույցներ, որոնք գերեզմանոցի մաս են կազմել և ծիսական նշանակություն են ունեցել՝ նշեց Ավետիսյանը։

Այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են արվել նաև «Սոլակ-1» հնավայրում, ուսումնասիրվում է Վանի թագավորության շրջանի՝  արքայական կառույցներին բնորոշ հատակագծով ամրոց-դղյակը, որը սակայն ոչ արքայական արհեստանոցներում պատրաստված նյութերով հնավայր է: Ուսումնասիրությունների փուլում է Վիշապ  քարակոթողների ուսումնասիրությունների ծրագիրը, որը  բացառիկ է նրանով, որ  3000 մետրի վրա են պեղումներ կատարվում, քանի որ որպես կանոն հնագիտական հուշարձանները Կովկասում 2400 մետրից չեն անցնում: «Վիշապ քարակոթողների վերջին տարվա հետազոտությունների արդյունքում, հիմնվելով նախնական տվյալների վրա, կարող ենք ասել, որ սրանք Ք.Ա 3-րդ հազարամյակի վերջում, 1-ին հազարամյակի առաջին կեսին են պատկանում»:

Քարակոթող է հայտնաբերվել նաև Գառնի տաճարի տարածքում, որտեղ Վանի թագավորները սեպագիր արձանագրություն են թողել, ինչից հետևում է, որ դրանք վաղ են, քան Վանի թագավորության շրջանը:

Կարդացեք նաև

Back to top button