ՀասարակությունՄիջազգային

Թուրքիան դուրս է գալիս ԵՄ Creative Europe ծրագրից. պատճառը Հայոց ցեղասպանության հիշատակումն է

Եվրամիության քարտուղարությունը ափսոսանք է հայտնել ԵՄ Creative Europe ծրագրից Թուրքիայի դուրս գալու որոշման կապակցությամբ եւ նշեում, որ հարգում է Անկարայի որոշումը։

Եվրոպական տարածաշրջանում արվեստի զարգացմանը նպատակադրված ծրագրին Թուրքիան անդամակցում էր 2015 թվականից՝ համալրելով ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքերը։ Սա հնարավորություն էր տալիս Անկարային 2014- 2020 թվականների ընթացքում օգտվել մշակույթին և արվեստին աջակցելու նպատակով Creative Europe ծրագրի հիմնադրամի հնարավորություններից։

Թուրքիայի այս քայլն անակնկալ էր, որի արդյունքում  Թուրքիա- ԵՄ հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի լարված՝ հայտնում է արվեստի մասին գրող Variety ամսագիրը:

Ըստ ըստ թուրքական Haberturk օրաթերթի՝ Creative Europe- ից դուրս գալու պատճառը Գերմանիայի Դրեզդեն սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության կազմակերպած  եւ Հայոց ցեղասպանությանն ու դրա ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարն էր, որին աջակցել էր եվրոպական այս ծրագիրը (մանրամասները՝ այստեղ

Կարդացեք նաև

Back to top button