
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Նշվում է, վարորդը փորձել է ճեղքել դեսպանատան դարպասները:
РИА новости-ն հայտնում է, որ չինացի դիվանագետները չեն տուժել: Տուժածները դեսպանատան աշխատակիցներ են` Ղրղզստանի քաղաքացիներ: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի վայրում՝ Չինաստանի դեսպանության տարածքում, հայտնաբերվել է մարդու դի, որը, ըստ նախնական տվյալների, գտնվել է ավտոմեքենայի մեջ:




