Հասարակություն

Անաչառ տեղեկատվություն, բարձր տրամադրություն. «Ավտոռադիոն» 10 տարեկան է

aidaavetisyan

Այս տարվա մարտի մեկին «Ավտոռադիո» ռադիոկայանը բոլորեց  իր տասնամյա հոբելյանը: Եթե թերթելու լինենք հոբելյարի երիտասարդ կենսագրությունը, ապա բազմաժանր ու բազմաբովանդակ այս ռադիոկայանը ի սկզբանե է կարողացել  ժողովել իր հավատարիմ ռադիոունկնդիրների ստվար բանակը՝ շնորհիվ հիմնադիր ու տնօրեն Արտավազդ Ամիրյանի հմուտ ու բանիմաց մարտավարության:

Նրա հավաքագրած մասնագետները շատ կարճ ժամանակահատվածում իրենց բարձրաճաշակ ու ու այլազան զվարճալի ծրագրերով ստիպեցին երթևեկության ընթացքում վարորդներին և ուղևորներին ընտրել հենց «Ավտոռադիոյի» հաճախականության ալիքը: Երթևեկության ընթացքում, բացի տրամադրություն բարձրացնող ծրագրերից «Ավտոռադիոն» ժամանակ առ ժամանակ հակիրճ ու անաչառ տեղեկատվություն է սփռում, ինչի շնորհիվ այն դարձել է նաև շատ վստահելի և օպերատիվ սկզբնաղբյուր: Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ «Ավտոռադիոն» սպասված և հարազատ ռադիոկայան է, որն ունի իր մշտարթուն ու ողջախոհ ունկնդիրները։

Ռադիոկայանի առաջնայնությունը փաստում են  նաև  մեծաթիվ գովազդատուները, որոնք տարիներ շարունակ «Ավտոռադիոյի» հավատարիմ գործընկերներն են «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է   «Ավտոռադիո» ընկերության կոմերցիոն տնօրեն Զառա Կարախանյանը:

«Արդեն 10 տարի է «Ավտոռադիոն» մնում է առաջին հորիզոնականներում: Դրա գաղտնիքներից մեկն այն է, որ ընկերության հիմնադիր տնօրեն Արտավազդ Ամիրյանի շնորհիվ հավաքվեց  պրոֆեսիոնալ աշխատողների խումբ, որը մեկ ընտանիքի պես աշխատում է մինչ օրս և ստեղծում է հետաքրքիր ու բազմապիսի ծրագրեր՝ այսօրվան համընթաց»,- ասում է Զառա Կարախանյանը։

Կարդացեք նաև

Back to top button