Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին:«Հուլիսի 17-ին մի քանի անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության ՊՊծ գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհռանկար գործընթաց է»,- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ իրավիճակը խիստ մտահոգիչ է, և իշխանությունը ամեն ինչ արել ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը:Նշենք, որ նա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով անդրադարձել է վերջին 5 օրերի իրադարձություններին: