նկարը՝ ՏԱՍՍ-ի
Կիևի կենտրոնում սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: Ականապատված մեքենան պայթել է Բոգդան Խմելնիցկիի և Իվան Ֆրանկոյի փողոցների խաչմերուկում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ոստիկանությունում արդեն հարուցել են քրեական գործ «կանխամտածված սպանություն» հոդվածով:
Ուկրաինացի քաղաքական գործիչները և Շերեմետի գործընկերները վստահ են, որ սպանության պատճառը դարձել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Ոստիկանությունում անմիջապես հայտարարել են, որ Պավել Շերեմետը սպանվել է հեռակառավարվող ռումբի օգնությամբ:
1990-ական թվականներն Շերեմետը ամենահայտնի ռուս լրագրողներից մեկն է եղել: Նա երկար տարիներ աշխատել է ОРТ-ում՝ դառնալով «Время» ամենշաբաթյա վերլուծական հաղորդման վարողը: Նա հեռուստատեսությունից հեռացել է 2008 թվականին: 2012 թվականից նա Ուկրաինայում համագործակցում էր «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետային լրատվամիջոցի հետ:




