

«Ֆիզիկական արգելք Թուրքիայից ապրանք ներմուծելու համար չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու պարզաբանել՝ բարձր մաքսատուրք կիրառելիս նույն ապրանքը նախ կհայտնվի ԵԱՏՄ երկրներ, ապա այնտեղից կգա Հայաստան: Նախարարությունն այլ սկզբունք է որդեգրել՝ խթանել տեղական արտադրանքը, այդ թվում նաև՝ տեղական հումքի, աստիճանաբար շուկայից դուրս հանել այն ապրանքները, որոնք որակական չափանիշներին չեն համապատասխանի: Բոլոր այն ապրանքները, որոնք, հնարավոր է արտադրել Հայաստանում, իրականացնելու ենք ներմուծման փոխարինման ամբողջական քաղաքականություն:
Փակագծեր չբացելով՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ այժմ ուսումնասիրություն են իրականացնում ՝ պարզելու համար բոլոր այն ապրանքային խմբերը՝ ներառյալ շաքարավազը, որոնց արտադրությունը հնարավոր է կազմակերպել տեղական հումքով:
Թուրքիայից շուրջ 700 տեսակ ապրանք է ներմուծվում, առաջին փուլի համար ընտրվել են 50-ը: Թե ինչ սկզբունքով, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն է պարզաբանում.




