

«Մեկ օրվա մեջ Թուրքիան դարձավ ամենանախընտրելի ուղղությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար», «Մեզ պետք չեն թուրքական լողափերը» նման վերնագրերով վերլուծություններ են ներկայացնում ռուսական լրատվամիջոցները` նշելով նաև տվյալներ, թե ինչ վնաս է հասցնում ռուս-թուրքական մերձեցումը Ռուսաստանի ներգնա զբոսաշրջությանը:
Էրդողանի ներողությունից հետո, երբ վերացվեց դեպի այդ երկիր զբոսաշրջային արգելքը, մեկ օրվա ընթացքում Թուրքիան դարձավ ռուսսատանի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղությունը՝ հաղորդում է ՌԲԿ-ն։ « Յանդեքս ճամփորդություն» որոնողական ինտերնետային ցանցում երեք օրվա ընթացքում՝ հունիսի 29-ից հուլիսի 1- ը օգտատերերի հարցումների թիվը դեպի Թուրքիա չորս անգամ աճել է, միաժամանակ երեք անգամ նվազել է ռուսաստանցիների հետաքրքրությունը Սոչի և Ղրիմ ուղղության նկատմամբ։ Այս պահի դրությամբ՝ Թուրքիայի մասին հարցումները երեք անգամ գերազանցում է ռուսական բոլոր հանգստավայրերինը՝ միասին վերցրած:
Կես օրվա ընթացքում Թուրքիա հարցումների քանակը, ըստ տուրօպերատորների, 200- ից դարձել էր 500 եւ ավելի։ Նախորդ ամառային սեզոնին, մինչեւ արգելքը, հարցումների թիվը հասնում էր 1000-ի:
Պետք է նկատել, որ 2016 թվականի սկզբի տվյալներով ՝ Թուրքիա է ժամանել 138 հազար ռուս զբոսաշրջիկ, ինչ 2015- ի նույն ժամանակահատվածի համեմատ 83 տոկոսով պակաս է: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիա այցելողների թվում ռուսների բաժինը մինչ այս 1.66% էր:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ անգամ վատ սոցիալական պայմաններում ապրող ռուսները գերադասում են հանգստանալ անհամեմատ մատչելի Թուրքիայում: Այնտեղ հանգիստը երեք անգամ ավելի էժան է, քան Ղրիմում հանգիստը՝ գրում է թերթը՝ նշելով, որ ռուս մարդը մեղավոր չէ, որ իրեն չի կարող ավելի թանկարժեք հանգիստ թույլ տալ: Իհարկե այստեղ ոչ այնքան զբոսաշրջային փաթեթի գումարի մատչելիության մասին է խոսքը, որքան ծառայությունների մատուցման:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ռուս ձեռներեցին չի վնասի այս մերձեցում։ Ավելին՝ մրցակցություն կստեղծի, սակայն հարված կհասցնի զբոսաշրջության զարգացմանը:
Նրա կարծիքով՝ լուրջ աշխատանք է հարկավոր իրականացնել զբոսարշրջության ոլորտում ևս մրցակություն ապահովելու համար: Ռուսական հանգստավայրերը պետք կարողանան միջազգային չափանիշներին համապատասխանեցվեն, որ գրավեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ երկրներին այդ թվում նաև Հայաստանի զբոսաշրջիկների ուշադրությունը՝ ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ ռուսական տուրիզմի ենթակառուցվածքը դեռ խորհրդային տարիների նիստուկացի վրա է հիմնված :
Ռուսական լրատվամիջոցները նաև շեշտում են, որ մինչ ռուսաստանցի զբոսաշրջիկները հերթ են կանգնում տուրիստկան գործակալություններում, փորձելով հանգստն անցկացնել թուրքական լողափերում։




