Հասարակություն

Ինչպես խուսափել սննդային թունավորումներից

aidaavetisyan

Ամռան շոգ ամիսներին մեծանում է սննդային թունավորումների հավանականությունը։ Մասնագետներն ամեն  տարի ներկայացնում են իրենց  խորհուրդները, հորդորում հնարավորինս ականջալուր լինել  դրանց: Սննդաբանի խորհուրդն է  հեռու մնալ արագ սննդի կետերից, գաստրոէնտերոլգը հորդորում է պտուղ-բանջարեղենն էլ  կիրառել սահմանափակ, քանի որ դրանք  հագեցած են քիմիական նյութերով, քնաբանի խորհուրդն է արտերկիր մեկնողներին ուշադիր լինել ժամային գոտիների նկատմամբ:

 

Սննդային թունավորումների  վտանգը  մեծանում է  հատկապես ամռան ամիսներին: Առողջապահության ոլորտի մասնագետները հորդորում են ուշադիր լինել փողոցային առևտրի և արագ սննդի կետերից, քանի որ այսօրինակ վայրերում  չեն պահպանվում հիգիենայի կանոնները, իսկ  խիստ անհրաժեշտության դեպքում օգտվել այն  կետերից,  որտեղ սնունդը ներկայացված է  փակ վիճակով, և  մարդկանց շարժ է նկատվում: Նման դեպքերում հին կերակուր չի կարող մնալ, հավելեց սննդաբան Հասմիկ Աբովյանը:  Ս

ննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է  առաջին հերթին  պահպանել սննդի և անձնական հիգիենայի կանոնները, լավ եփել  մսամթերքը,  խուսափել սալաթներից, իրար չխառնել կերակուրները: Արտերկիր մեկնող քաղաքացիներին էլ հորդորեց հետևել  տվյալ երկրի կողմից  առաջակվող  ճաշացանկին և զգուշանալ իրենց համար  անսովոր  ուտեստներից:

էկզոտիկ կերակուրների  գայթակղությանը չդիմացողներին Հասմիկ Աբովյանը հորդորեց   սկզբում փորձել փոքր մասնաբաժնով: Հիգիենայի նորմերի պահպանման,  փողոցային առևտրից ու  սննդի կետերից օգտվելու նորմերի խախտումներին հետևելուց զատ, պետք է ուշադիր լինել  նաև  պտուղ-բանջարեղենների օգտագործման հարցում ևս: Դրանք էլ  հագեցած են տարբեր պարարտանյութերով: Գաստրոէնտերոլոգ  Աննա Մարտիրոսյանը զգուշացնում է՝ գրանցվում են ձմերուկի թունավորման շատ դեպքեր, իսկ  դրանցից  խուսափելու համար  խորհուրդ է տրվում  օգտագործելուց առաջ  կեղևը լվանալ հոսող ջրի տակ: Ձմերուկը հաճախ լինում է արհեստական աճեցված, ուստի հղի կանանց և երեխաներին խորհուրդ է տրվում շատ չօգտագործել։

Իսկ քնաբան-նյարդաբան  Սամսոն Խաչատրյանի խորհրդով՝  շոգ ամռանը պետք է  զերծ մնալ արևի ուղիղ  ճառագայթների տակ գտնվելուց և զգուշանալ ջրազրկվելուց:   Օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորելու  համար  անհրաժեշտ է օգտագործել շատ ջուր:

Շոգն իր բացասական ազդեցությունն է ունենում նաև քնի վրա: Իսկ այս պարագայում ննջասենյակի ջերմաստիճանը կարևոր է, ասում է  քնաբանը: Ճանապարհորդության մեկնողներին էլ հորդորում է  ընտրել ժամային գոտիներով մեզանից քիչ տարբերություն ունեցող երկրներ: Ամառը պարտադրում է  իր սննդակարգը, իսկ դրան ականջալուր քաղաքացիները հնարավորիս  կձերբազատվեն  սննդային թունավորումներից:

Back to top button