Միջազգային

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում տալ Ռուսաստանին

Թուրքիայի  վարչապետ Բինալի  Յըլդըրմը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է Ռուսաստանին СУ24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպի կապակցությամբ փոխհատուցում տալ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստակայանը։ «Մենք ափսոսանք ենք հատնել եւ անհրաժեշտության դեպքում խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում կվճարենք։ Երկու կողմերն էլ ցանկանում են հարաբերությունների կարգավորում։ Կարծում եմ՝ գործերը դեպի դրան են գնում»,- ասել է Յըլդըրմը։

Նախօրեին Ռուսատանի նախագահ Վլադլմիր Պուտինն իր թուրք պաշտոնակցից ստացել է ուղերձ, որում Էրդողանը ներողություն է հայտնել ռուսական խոցված ինքնաթիռի զոհված օդաչուի համար եւ պատրաստակամություն հայտնել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Թուրքիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ «վաղը, կամ հնարավոր է հինգշաբթի, Ռուսատանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց տեղի կունենա»։

Կարդացեք նաև

Back to top button