Միջազգային

Սանդերսը չի ընդունում իր պարտությունը

Սենատոր Բերնի Սանդերսը հրաժարվել է ընդունել իր պարտությունը դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի քվեարկությունում։

Այս գիշեր նա հաղթել էր Մոնտանայում կայացած նախնական ընտրություններում։ Հաջորդ շաբաթ մտադիր է մասնակցել թեկնածուների եզրափակիչ քվեարկությանը Վաշինգոտնում։

«Մենք կպայքարենք, որպեսզի հաղթենք Վաշինգտոնում։ Իսկ հետո կպայքարենք տնտեսական, ռասայական եւ բնապահպանական հավասարության համար Ֆիլադելֆիայում (դեմոկրատների համագումարում. խմբ.),- հայտարարել է Սանդերսը Կալիֆորնիայում իր համակիրների առաջ։

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր նախագահի թեկնածուի պայքարում իր հաղթանակի մասին։ ԱՄՆ նախգահ Բարաք Օբաման արդեն շնորհավորել է Քլինթոնին, որի քարոզարշավը որակել է «ընտանիքի եւ երեխաների իրավունքների պայքարի շարունակություն»։

Կարդացեք նաև

Back to top button