Միջազգային

Առաջիկա տասը տարում Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ լիիրավ անդամ.Դևիդ Քեմերոն

Առաջիկա տասնամյակներում Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ լիիրավ անդամ, քանի որ այդ երկիրը պետք է իրագործի միությանը միանալու բազմաթիվ պահանջներ։ Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

«Առաջիկա տասնամյակներում Թուրքիան չունի ԵՄ-ին միանալու հեռանկարներ»,- հայտնել է քաղաքական գործիչը։

Միաժամանակ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը միևնույն է՝ պետք է երկխոսություն պահպանի Անկարայի հետ միջազգային օրակարգի կարևոր հարցերով, հավասար՝ ինչպես այլ գործընկերների հետ։

Ավելի վաղ բրիտանացի առաջնորդը թերահավատորեն էր արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզա մուտքի առնչությամբ՝ հայտարարելով, որ չի աջակցի այդ քայլին, եթե դրան համաձայնի Բրյուսելը։ «Քանի որ մենք անձամբ ենք իրականացնում մեր սահմանային վերահսկողությունը՝ գտնվելով Շենգենից դուրս, մենք չենք առաջարկի թուրքերին առանց վիզա մուտք։ Մենք կպահպանենք մեր միգրացիոն քաղաքականությունը»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button