Հասարակություն

Կամավորները կունենան աշխատանքի երաշխիքներ. օրինագիծն ընդունվեց

lenabadeyan
1994 թվականի զինադադարի մասին պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից եւ սանձազերծված ռազմական գործողությունները ստիպել են կառավարությանը լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Լրացումների նպատակը պատգամավորներին ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ապրիլի 1-ից հետո կամավորականների համար սահմանվում են լիարժեք երաշխիքներ` աշխատատեղի պահպանում և աշխատավարձի վճարման կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Բացի այդ, նախագծով նաև հետադարձ ուժ է տրվում, և այս իրավունքը տարածվում է ապրիլի մեկից հետո առաջացած հարաբերությունների վրա: Աշխատատեղի պահպանման երաշխիքը բոլոր կազմակերպությունների վրա է տարածվելու: Սա իրավական հիմք է, որով հստակ իրավական լուծում է տրվում և կամավորության տվյալ ժամանակահատվածում տվյալ անձինք ունենում են կարգավիճակ, համապատասխան երաշխիքներ»,-հայտարարեց Ասատրյանը:

 

Հիշեցնենք, որ ապրիլյան օրերին գրանցվել էին դեպքեր, երբ գործատուներն աշխատանքից հեռացրել էին աշխատակիցներին, ովքեր իբրեւ կամավորականներ մեկնել էին Արցախ: Նշենք, որ նախագիծը խորհրդարանում քննարկվում է առաջին ընթերցմամբ:

 

Կարդացեք նաև

Back to top button