ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ նախագիծը

lenabadeyan
Աժ-ը տեղավորվեց նախանշված ժամկետների մեջ եւ այսօր՝  արտահերթ նիստով վերջին ընթերցմամբ ընդունեց նոր ԸՕ-ը՝ կից ներկայացված փաթեթներով: Քանի որչ Ընտրական Օրենսգիքրը համարվում է սահմանադրական օրենք, կարգի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:  Պատգամավորների քվեարկության պատկերը հետեւյալն էր՝ 102 կողմ 17 դեմ 3 ձեռնպահ:

Դեմ են Քվեարկել Օրինաց Երկիր, Հայ Ազգային կոնգրես խմբակցություններն ու ԲՀԿ-ից անջատված  պատգամավորները: Դեմ քվեարկելու որոշումը Հրանտ Բագրատյանը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Կարեւորագույն հարցեր էինք դրել, որոնք հաշվի չեն առնվել: Մեծ ռիսկի տակ եք վերցնում՝ փորձելով ձեւավորել 2/3-ի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում: Հետո ինքներդ եք փոշմանելու, որ ընդդիմության նեղացնում եք: Մենք էլ քվեարկելու ենք դեմ՝ առանց ըմբռնման»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ըմբռնումով՝ հետագայում համագործակցելու եւ փաստաթղթի բշուրջ վերջապես փոխհամաձայնություն ձեռք բերելու ակնկալիքով:

«Այս տեքստով ներկայացված նախագիծը չի լուծում խնդիրները և դեմ կքվեարկենք»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը խոստացել է, որ նույնիսկ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո աշխատանքները շարունակվելու են համագորածակցության շուրջ՝ բոլորի կողմից ընդունելի փաստաթուղթ ստանալու համար: Չի բացառել, որ մոտ ապագայում կարող է հրավիրվել արտահերթ նիստ կամ նստաշրջան՝ ԸՕ-ում փոփոխություններ անելու համար:

Կարդացեք նաև

Back to top button