Հասարակություն

Քամու հետեւանքների վերացման համար Երեւանում աշխատանքային խումբ է ստեղծվել

Նախօրեին ուժեղ քամու հետեւանքով Երեւանում վնասվել է 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում՝ շրջվել են սյուներ, կոտրվել են լուսատուներ, վնասել մալուխներ, տապալվել են տասնյակ ծառեր, գովազդային վահանակներ, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցեր և ճանապարհային ուղեցույց-վահանակներ, հայտնում են քաղաքապետարանից։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և գույքագրել քամու պատճառով առաջացած խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button