

Ապրիլի վերջին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագինը վերանայելու առաջարկով դիմել է ՀԾԿՀ: Օրեր անց հաննաժողովը հայտարարեց, որ իր իսկ նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթաց: Հայտարարություններից հետո սկսվեցին ակտիվ քննարկումները, թե ի՞նչ կտան սակագների փոփոխությունները Հայաստանի շարքային քաղաքացուն ու տնտեսությանը: «Հայաստանում շուկայական հարաբերություններ որպես այդպիսին ձևավորված չեն՝ ասում է Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն ու նշում՝ եթե գները շուկայում ձևավորվեին, ապա գազի ու հոսանքի սակագների նվազումը անպայման կազդեր շուկայի վրա»: Պաշտոնյաները շարունակում են պնդել ՝ գազի ու էլեկտարէներգիայի սակագնի նվազումը էական ազդեցություն կունենա թե տնտեսության, թե շարքային սպառողների վրա:
Վերջին տարիներին թերևս առաջին անգամ շարքային սպառողներիս վրա դրական ազդեցություն կունենա սահմանին գազի սակագնի նվազումը: Հիշեցնենք, Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին 165 դոլարից իջեցվում է 150-ի՝ 1000 խմ-ի դիմաց: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ սպառողներիս համար գազի սակագնի նվազման հայտով դիմել է ՀԾԿՀ:
Առաջարկվում է ամսական մինչև 10 հազ. խմ գազի սպառում ունեցող բնակչության համար 1000 խմ-ի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն սահմանել 146 հազար 700 դրամ սակագին: Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցողների համար 257.56 դոլար (1000 խմ) սակագին` գործող 276.98 դոլարի փոխարեն: ՀԾԿՀ էլ հանդես եկավ հայտարարւոթյամբ և նշեց, որ սկսում է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթաց:
Պաշտոնական հաշվարկներ դեռ չկան, սակայն փորձագետները շարունակում են վերլուծությունները, թե որքան և ինչ կշահի Հայաստանի տնտեսությունը գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումից:
Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի կարծիքով , մեր երկրում գազի սակագինն այս տարի պետք է վերանայվեր՝ անկախ ամեն ինչից։ Փորձագետը նաև հավելում է՝ սրանից հետո պետք է բնականաբար վերանայվեր նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Իսկ որ էներգետիկայի ոլորտում լուրջ խնդիրներ կան, պարզ դարձավ նաև անցյալ տարի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված ակցիաների ժամանակ:
Ադեցությունը դեռ չի ուրվագծվում, սակայն, հնչող հայտարարությունները միանման են՝սակագների նվազեցումը էական ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Հայաստանում շուկայական հարաբերություններ որպես այդպիսին ձևավորված չեն՝ ասում է Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը ու նշում՝ եթե գները շուկայում ձևավորվեին, ապա գազի ու հոսանքի սակագների նվազումն անպայման կազդեր շուկայի վրա:
«Հիմնականում շուկայի այն բաղադրիչների վրա,որոնք ավելի շատ էներգակիր են, որովհետև գազի գինն իջավ, դա բնականաբար հացի արտադրության վրա պիտի ազդի, էներգիայի գները իջան, դա պետք է ազդի արտադրության կամ գյուղատնտեության որոշակի ճյուղերի վրա: Եթե գործում է իրոք տնտեսական, շուկայական հարաբերություններ»:
Փորձագետն ընդգծում է՝ քանի որ հայ իրականությունում մոնոպոլիաները շատ են, գները հիմնականում մենաշնորհային սկզբունքներով են ձևավորվում, ապա սակագների նվազումից հետո տնտեսվարողներից շատերը իրենց շահույթը կավելացնեն.
«Եվ քանի որ հսկողական մեխանզիմները չկան, չկան ազդեցության մեխանիզմներ, ապա շուկայական հարաբերությունները որպես համաշխարհային տնտեսության մեջ լավ հարաբերություններ, ՀՀ-ում ուղղակի դժվար են գործում»:
ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նույն հայտարարություններն է անում, ինչ պաշտոնական ատայններից են հնչում՝ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը դրական կազդի կունենա Հայաստանի տնտեսության վրա, կբարձրանա մրցուկանությունը, կխթանի արտահանումը: Սաֆարյանը նաև պնդում է՝ պետք է հնարավորինս շուտ Երևանի ՋԷԿ-ի երկորրդ էներգաբլոկը աշխատեցնել ու արդեն նվազումը էական կլինի, և ոչ թե 5 կամ 6 դրամ:
«Սակագների նվազումը ակնհայտորեն դրական ազդեցություն կունենա»՝ ընդգծում է նաև է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու հավելում՝ ազդեցությունների ծավալն արդեն կախված է նվազման չափից ու ոլորտներից»: Իսկ ՀԾԿՀ դեռ հաշվարկներ է կատարում։ Օրենսդրության համաձայն, հանձնաժողովը 80 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի հայտը, հաշվարկներ կատարի ու ներկայացնի վերջնական եզրակցություն:




