Տնտեսական

Խնդրահարույց է հատկապես օֆշորում պետական պաշտոնյաների գործունեությունը

lilitaghbalyan

Օֆշորային գոտում գործունեությունը բացասական երանգ չունի, եթե այդ գոտում ստեղծված արտոնյալ պայմանները չեն օգտագործվում ի վնաս, կամ այնտեղ չեն թաքցվում եկամուտներ ու շահույթներ, «Ռադիոլուրին» այսօր ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Վերջին օֆշորային սկանդալի հետ կապված նա նշել է, որ խնդիրը պետական պաշտոնյաներին է վերաբերում։ Նրանք գործարարությամբ զբաղվելու իրավունք չունեն, ուստի նրանց անունը օֆշորային գործարքներում արդեն բացասական է՝ նշել է տնտեսագետը։

Օֆշորային գոտիներում ընկերությունների կամ անհատ անձանց գրանցումը խոսում է նրանց երկրից ֆինանսական արտահոսքի կամ փախուստի մասին։ Նման գոտիներին, ըստ Մանասերյանի, դեմ են նաեւ միջազգային կառույցները, որովհետեւ դրանք մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում։

Օֆշորային գոտիներում գրանցված որոշ ընկերություններ կամ անձինք նաեւ ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման  մեջ, ինչը արդեն ոչ միայն կոնկրետ պետության, այլ միջազգային հանրության համար է խնդրահարույց։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button