

Հայաստանում այսօր առաջին անգամ իրականացվել է Ռոտոբլատոր սարքով ստենդավորում: Սարքի շնորհիվ մեր հիվանդներն այլևս ստիպված չեն լինի դիմել բաց վիրահատության, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը: Սարքը բժշկական կենտրոնին հատկացրել է Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Սլավոմիր Դոբժիցկին: Նա էլ արել է առաջին վիրահատությունը:
Գաղտնիք չէ, որ սրտի ինվազիվ վիրահատությունները որոշակի սահմանափակում ունեն, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ անոթի նեղացումը խիստ կարծրացած է, և սովորական մեթոդներով հնարավոր չէ այն լայնացնել և ստենդավորել: Նման դեպքերում հիվանդները ստիպված դիմում են բաց վիրահատության, որն ամեն դեպքում ցանկալի չէ:Ռոտոբլատոր սարքի շնորհիվ մեր հիվանդները նման դեպքերում այլևս ստիպված չեն լինի դիմել բաց վիրահատության, լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը:
Ռոտոբլատոր սարքով այսօր հիվանդանոցում առաջին վիրահատությունը կատարվեց: Բարեհաջող վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը տեղափոխվեց պալատ, իսկ վաղն արդեն դուրս կգրվի: Սարքը բժշկական կենտրոնին հատկացրել և առաջին վիրահատությունն անցկացրել է Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Սլավոմիր Դոբժիցկին:
Վաղվանից արդեն Սլավոմիր Դոբժիցկու գործը կշարունակեն հիվանդանոցի մասնագետները, ովքեր, ըստ Համլետ Հայրապետյանի, լիովին տիրապետում են նոր մեթոդին:




