
«Առաջիկայում ծրագրվում է անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ծրագրում ենք, քանի որ գործը պահանջում է նման խիստ ուշադրություն: Շուտով, երևի կհամաձայնեցնենք առաջիկա շփումները: Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ:Այս աշխատանքը նման կոլեկտիվ ձևաչափ է ենթադրում», Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով առաջիկայում բանակցությունների հնարավորության մասին հարցին:




