Տնտեսական

Թուրքական ապրանքները Հայաստանում՝ ի՞նչ այլընտրանքային լուծում կա

hasmikdilanyan

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ առևտրի մեջ  սահմաններ չպետք է լինեն։ Սա արգելել թուրքական ապրանքները Հայաստանում հարցի նրա պատասխանն է։ Վահագն Խաչատրյանը հույս ունի, որ նման «խելացնոր  որոշում»  չի կայացվի:   Կոնկրետ  Թուրքիայի դեպքում  տնտեսագետը նաև քաղաքական տարրեր   է տեսնում՝ այս խնդրի լուծումը թողնելով պետությանը: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը պնդում է՝ հատկապես տեքստիլի մասով հայկական արտադրանքը կարող է փոխարինել թուրքականին, պարզապես պետք է ճիշտ հարկային քաղաքականություն վարել:  

 

Արգելել թուրքական արտադրանքը ՀՀ- ում, թե՝  ոչ: Այս օրերին ԶԼՄ-ների ու հատկապես  տնտեսագետների քննարկման կենտրոնում այս հարցն է: Այն, որ հայկական շուկան  թուրքական արտադրանքով է ողողված, գաղտնիք չէ: Այդ երկրից Հայաստան է  ներմուծվում 570 անուն ապրանք: Ցանկում սննդամթերքն է, հագուստը ու… ոչ միայն:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նկատում է՝ 2015-ին արդեն իսկ թուրքական ապրանքների ներմուծումը նվազել է, այժմ արդեն Հայաստան ավելի շատ իրանական ապրանքներ են ներմուծվում, քան՝ թուրքական: «Արգելելով թուրքական ապրանքերի մուտքը՝ ավելի շատ փակվում է ապագա հնարավորությունները և ոչ թե ներկա տնտեսական իրավիճակը»,- կարծում է տնտեսագետը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն էլ  նկատում է ՝ Հայաստան ավելի շատ  թուրքական  ապրանք է ներմուծվում, քան  այստեղից արտահանվում է: Տնտեսագետը  պնդում է՝ հատկապես տեքստիլի մասով հայկական արտադրանքը կարող է փոխարինել թուրքականին: Պարզապես պետք է ճիշտ հարկային քաղաքականություն վարել:

«Բարեբախտաբար հայ սպառողն  ունի ընտրության լայն հնարավորություն, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ու  նկատում,- այն, որ հայկական շուկան ողողված է թուրքական արտադրանքով, սա միայն հայ գործարարների ռիսկով է պայմանավորված:   Նրանք են շուկան հայտնաբերել,  սկսել ներմուծումը: Եթե այլընտրանք լիներ, կարելի էր ապրանք  ներկրել  ԵՏՄ երկրներից և  ոչ թե Թուրքիայից»,-  ասում է Խաչատրյանը:

Առևտրի համար ընդհանրապես  սահմաններ չպետք է լինեն՝ հայտարարում է տնտեսագետը՝ միաժամանակ ընդգծելով ՝ այստեղ առկա է քաղաքական հանգամանքը, իսկ սա պետության  խնդիրն է:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անձամբ  թուրքական արտադրանք չի գնում, բայց և չի մեղադրում  նրանց, ովքեր դրանք գնում են: Նույն սկզբունքով նաև սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն է առաջնորդվում՝ առաջարկելով  արգելելու փոխարեն  այլընտրանքային լուծումներ  գտնել։

Արգելելով թուրքական արտադրանքի մուտքը՝  լուրջ խնդիրների ադջև կկանգնեն հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ու հույս հայտնում, որ նման, իր ձևակերպմամբ,  «խելացնոր  որոշում»  չի կայացվի:

Կարդացեք նաև

Back to top button