Տնտեսական

Հայաստանում կգործի ջրի միասնական օպերատոր. բնապահպանները մոտեցումը սխալ են համարում

hasmikdilanyan

2017թ հունվարի մեկից  Հայաստանի ջրամատակարարման համակարգում ներկայիս հինգ ընկերությունների փոխարեն գործելու է մեկ միասնական օպերատոր:  Միասնական օպերատորը, ըստ պատասխանատուների, բացի միանման ծառայություններից, նաև միասնական սակագին կսահմանի: Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը դժվարանում է ասել, ջրի սակագինը կփոխվի՞ Հայաստանում, թե՞ ոչ, սակայն վստահեցնում է՝ նախաորակավորման  մրցույթին հայտ ներկայացրած  չորս կազմակերպություններից նախապատվությունը կտան ցածր սակագին առաջարկողներին:

21-րդ դար, 2016թ ապրիլ. պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում  շուրջ 600 բնակավայրեր ընդգրկված  չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում:  Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ դույլով կամ տակառով են այն գնում կամ էլ ապավինում են, Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանի խոսքով, պապենական կամ ավանդական մեթոդներին:

Տավուշի մարզի Բարեկամավան համայնքը երկու  տասնամյակից ավելի է՝ դեմ հանդիման է թշնամու  հենակետերին: Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  թվարկելով   համայնքի խնդիրները նկատում է՝  տարրական  կենցաղային հարցեր դեռ լուծման կարիք ունեն՝  ոչ խմելու ջուր ունեն,  ոչ էլ՝  ոռոգման։  «Երկու հատ աղբյուր ունենք, էդտեղից ենք բերում: Ով որ գյուղից դուրս է գալիս, իր հետ բերում է: Դույլերով են բերում»,- ասում է։

Պատկերը նույնն է Հայաստանի բոլոր մարզերում: Պատկան մարմինները   խոստանում են՝ 2017թ հունվարից հետո  այս, և ոչ միայն, խնդիրները աստիճանաբար լուծում կստանան:  Հաջորդ տարեսկզբից Երևանում և մարզերում   կսկսի գործել ջրի միասնական օպերատոր՝  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով։

Մինչեւ այժմ  Հայաստանում  նույն աշխատանքը  կատարում են հինգ օպերատորներ. Ջրի սակագները տարբեր են, ծառայությունների մատուցմնան որակը՝ նույնպես:  Միասնական օպերատորը, ըստ պատասխանատուների, բացի միանման ծառայություններից, նաև միասնական սակագին կսահմանի:

Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը  դժվարանում է ասել, ջրի սակագինը կփոխվի Հայաստանում, թե՝ ոչ, սակայն վստահեցնում է՝ նախաորակավորման  մրցույթին հայտ ներկայացրած  չորս կազմակերպություններից նախապատվությունը կտան ցածր սակագին առաջարկողներին։  «Նախապատվությունը տրվելու է ցածր սակագին ու բարձր որակ ապահովող կազմակերպությանը: Կարծում եմ, որ սակագինը չի բարձրանա։ Այս ամենն արվում է, որ սակագինը չբարձանա»:

Հայտ ներկայացրել են ֆրանսիական՝ «Վիոլա» և  «Սաորո», իտալական «Աչորա»  ընկերությունները,  երեք  գերմանական ու մեկ տեղական  ընկերություններից  կազմված կոնսորցիումը։ Նարիմանյանը վստահեցնում է , որ բոլոր  ընկերություններն էլ ոլորտում մեծ փորձ ունեն, յուրաքանաչյուրի տարեկան շրջանառությունը 50 մլն և ավելի եվրո է կազմում:

Համակարգը ջրային օպերատորին կհանձնվի 15 տարի ժամանակով:  «Մեկ  վարձակալի հետ աշխատելն ավելի կայուն հիմքեր է ապահովում»,- ասում է Նարիմանյանը՝ շարունակելով՝ մենաշնորհի խնդիր չկա, չորս կազմակերպությունից է ընտրվելու մեկը։

Ոլորտի մասնագետները, սակայն, մենաշնորհի  վտանգ  տեսնում են։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննսիյանը կարծում է, որ միանսական օպերատոր  ընտրելը  սխալ է: «Հինգ կառավարման օղակները բավականին լավ էին աշխատում: Եթե մեկ օպերատոր է  գործում՝ մրցակցության խնդիր չկա արդեն: Ամենամեծ  խնդիրը կարծում եմ հենց դա կլինի: Իմ կարծիքով,  դա սխալ լուծում է»:

Բնապահպան  Կարինե Դաինելյանն էլ հիշեցնում է՝  Հայաստանի տնտեսության  չզարգացման   հիմքը հենց մենաշնորհն է:  Միասնական օպերատորի ի հայտ  գալով՝ ռիսկային է դառնում նաև այս համակարգը:

Կարդացեք նաև

Back to top button