Հասարակություն

Քառօրա պատերազմի շուրջ վերլուծությունները շարունակվում են

alisagevorgyan
«Մենք չափազանց քիչ ենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքական կուրսը շատ նման է թուրքական  քաղաքականությանը, որը հային ապրելու հնարավորություն չի  թողնում: Ադրբեջանն իր գործողություններով ոչ թե տարածքային  խնդիրներ է առաջ քաշում, այլ բացահայտ ցույց է տալիս, որ հայ մարդն այստեղ ապրելու ոչ մի հնարավորություն չունի»,-այսօր նման տեսակետ է արտահայտել  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Քառօրա պատերազմն ու դրա մտորումներն ու վերլուծությունները շարունակվում են:

 

«Այս օրերին շատերն են խոսում, գրում, թե ֆանտաստիկ ազգ ենք: Իհարկե ֆանտաստիկ ենք, որ կարողանում ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել ու հայ զինվորի արյան գնով հերթական անգամ դիմագրավել թշնամուն: Բայց  ֆանտաստիկը ցնորքի, անիրականության դաշտից է, իսկ երբ  իջնում ենք յոթերորդ երկնքից ու կանգնում իրականության հողի վրա, հարցեր են ծնվում»,-ասում է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Բանաստեղծին այս օրերին տանջող  հարցերը շատ են,  օրինակ՝ ինչու մեր ռազմավարական դաշնակիցը հերթական անգամ բռնեց  մեր ձեռքն ու թույլ չտվեց առաջ շարժվել, երբ կար դրա իրական հնարավորությունը:

Դավիթ Հովհաննեսը  համոզված է, որ արցախյան հակամարտությունը խաղաղ լուծում չունի: Ըստ նրա խաղաղությունը պետք է պարտադրել  հաղթական պատերազմով, որի հնարավորությունը մենք ունենք, եթե մեր ճանապարհը չկտրեն: Ադրբեջանական բլիցկրիգն, ըստ նրա կանխվեց միայն ու միայն հայ զինվորի արյան գնով, բայց այդ արյունն անսպառ չէ ու չափազանց թանկ է մեզ համար: Դավիթ Հովհաննեսի խոսքով՝ 21-րդ դարի պատերազմներն ու մեզ շրջապատող իրականությունն այլ պահանջներ են ներկայացնում՝ փոքր թվակազմով, արագաշարժ ու ժամանակակից տեխնոլոգիաներով զինված հզոր բանակ ու հայ զինվորի սխրանքին համարժեք հայ դիվանագիտություն: Հայ դիվանագիտության ու քարոզչության ոլորտում փոփոխություններ է ակնկալում նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա այս ոլորտներում անհրաժեշտ են կոնկրետ շեշտադրումներ:

«Մենք չափազանց քիչ ենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքական կուրսը շատ նման է թուրքական  քաղաքականությանը, որը հային ապրելու հնարավորություն չի  թողնում: Ադրբեջանն իր գործողություններով ոչ թե տարածքային  խնդիրներ է առաջ քաշում, այլ բացահայտ ցույց տալիս, որ հայ մարդն այստեղ ապրելու ոչ մի հնարավորթյուն չունի»,-ասում է ազգագրագետը:

Նրա ձևակերպմամբ՝ «նեյնիմ-նեյնիմների» փոխարեն մենք աշխարհին պիտի բացատրենք, որ ըստ էության մենք ապրել- չապրելու խնդրի առաջ ենք կանգնած և հայ տարրը ոչնչացնելու թուրքական հին ծրագրի դեմ ենք պայքարում:«Քաղքայկաիրթ աշխարհն այսօր պայքարում է հակասեմականության դեմ, որի շնորհիվ հրեա ազգի դեմ անհանադուրժողականության յուրաքանչյուր դրսևորում համարժեք գնահատական է ստանում: Արդյոք թուրք-ադրբեջանական անհանդուրժողականությունը հայի դեմ չի կարելի դիտարկել հենց այս համատեքստում»,-«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Հրանուշ Խառատյանը նկատում է.«որքան էլ զարմանլի է հակասեմականության դեմ աեմենաակտիվ պայքարողը Գերմանիան է, որն ամեն կերպ փորձում է քավել հոլոքոստի իր մեղքը և դրանում չափազանց կարևոր նանակություն ունեցավ Նյուրնբերգյան դատավարությունը»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ հրեաներն ինքնապաշտպանության հզոր համակարգ են ձևավորել, որը կոչվում է՝ Ընդդեմ զրպարտության: Հակահայկականության դեմ պայքարի համար, ըստ նրա , ևս համակարգված մոտեցում է անհրաժեշտ:

Կարդացեք նաև

Back to top button