
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:
Հանրապետության նախագահը, Վեհափառ հայրապետը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման: Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը ՀՀ նախագահի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց առաջիկա այցի մասին:




