Քաղաքական

Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային ևականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բացի վերոնշյալից իրազեկում ենք, որ համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել  դիակների որոնման աշխատանքներ:

Հիշեցնում ենք նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:

 

Կարդացեք նաև

Back to top button