ԿարևորՔաղաքական

ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցով են դիմավորել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

lenabadeyan

Երեւանում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներին զուգահեռ Երեւանում՝ ԱԳՆ շենքի դիմաց հայ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել: Այն ընթանում է նաեւ այս պահին: Ակցիայի մասնակիցները կոչ են անում լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը:

Ի դեպ՝  արտգործնախարարություն ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հավաքված ցուցացարների կողքով անցել են եւ անխոս մտել շենք: Համանախագահներից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն է մի պահ կանգնել եւ նայել հավաքվածներին ու ապա մտել ԱԳՆ շենք: Ի դեպ, շենքի մոտ հավաքված երիտասարդներին միացել էին նաեւ ԱԳՆ շենքի հարեւանությամբ վերառակուցվող շենքի վրա աշխատող շինարարները՝ տեղից, տանիքից միանալով վանկարկումներին:

Ցուցարարներն իրենց հայտարարություններով պահանջել են նաեւ Արցախն ընդգրկել բանակցային գործընթացում եւ դարձնել լիիրավ կողմ:   ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ժամը 15.00-ին ավարտեցին իրենց հանդիպումները ԱԳՆ-ում:

Համանախագահներից երկուսը արագորեն ուղեւորվել են դեպի մեքենաներ, իսկ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր հեռախոսով միանգամից սկսել է նկարել: Համանախագահները հեռացել են ԱԳՆ-ից՝ համառորեն չպատասխանելով լրագրողների կողմից հնչող հարցերին: Այս պահից երիտասարդների ինքնաբուխ բողոքի ակցիան ԱԳՆ շենքի դիմաց ավարտվել է եւ ինչպես երիտասարդներն են որոշել՝ այս պահին գնում են տուն՝ պայքարը տեղափոխելու համացանց: Երիտասարդների ներկայացմամբ՝ ակցիայի հիմնական նպատակը հաջողվեց՝ ցույց տալու, որ երիտասարդությունը ոտքի է կանգնել եւ պատրաստ է պայքարի:

Կարդացեք նաև

Back to top button