Քաղաքական

Հետեւություններ անելու պահը

lenabadeyan
Սահմանային լարման առաջին անակնկալ պահերից հետո արդեն եկել է որոշակի հետեւություններ անելու ժամանակը: Այդ հետեւություններում որոշ գնահատականներ խիստ կոշտ են, որոնք հետագայում դեռ քննարկումների առարկա կդառնան: Բայց  այս պահին դեռ կան զարգացումներ եւ քայլեր, որոնք առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ եւ վերլուծել:

Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում որեւէ մի երկիր իր խաղաղապահներին չի կարող տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում, ասում  է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, իր ռուսամետ կողմնորոշմամբ հայտնի քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը՝ խորհուրդ տալով ուսումնասիրել 1994 թվականի փաստաթուղթը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ստեղծման մասին, որտեղ հստակ գրված է. «ՄԽ-ն ԵԱՀԿ գործող նախագահին պետք է առաջարկներ ներկայացվեն բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի վերաբերյալ»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշում է, որ այս պահին ոչ այնքան ռազմական, որքան «քարոզչության խադաղ» պահն է սկսվել:

«Քաղաքական խարդախությունների» մեջ է մտնում նաեւ զենքի վաճառքի հիմնավորումները: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պնդում է՝ պետք է պատասխանատվության կանչել բոլոր այն մարդկանց,  ովքեր հայտարարել են, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին՝ դաշնակցային պարտավորություններին չհակասող քայլ է:

Ի դեպ՝ «Նոր Ժամանակներ»-ից Արամ Կարապետյանը պնդում է, որ բացի գումար վաստակելուց՝ զենքի վաճառքով Ռուսաստանը կախվածության մեջ է պահում նաեւ այդ զենքը սպառողներին, քանի որ այդ զենքը օգտագործելու համար մշտապես պահեստամասեր են պետք գալու:

Կարդացեք նաև

Back to top button