
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:1 խաղաց «Լիվերպուլի» հետ:
Այդ խաղից հետո դորտմունդյան թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մարտահրավերն ընդունված է. հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Այսօր խաղալիս մտքերով հայրենիքիս հետ էի #Armenia»:
Նկատելի է, որ Մխիթարյանը խաղում էր հայկական եռագույնի թևկապով:
Աղբյուրը՝ armsport,am




