Քաղաքական

Հայաստանը ՌԴ համար շատ կարևոր դերակատարում ունի.Դավիթ Բաբայան

hasmikdilanyan
«Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում պատերազմ չլինի: Ավելին, Ռուսաստանի համար Հայաստանը և ընդհանրապես հայկական գործոնը նույնպես շատ կարևոր դերակատարում ունի՝ անկախ ամեն ինչից»,-Ռադիոլուրի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքու նախատեսված այցին:

Բաբայանի խոսքով, պետք է շատ տրամաբանորեն մոտենալ դրան, երբեք շահարկումների չփորձենք ենթարկել այս կամ այն պետության քայլերը:

«Ի վերջո, մենք պետք է դիտարկենք Ռուսաստանը, ԱՄՆ և այլ պետությունները որպես տարբեր պետություններ, որոնք ունեն իրենց շահերը, իրենց մոտեցումները, տարբեր խնդիրներ պետք է լուծեն:Բայց, այն որ Ռուսաստանը մեծ դերակատարություն է ունեցել կրակի դադարեցման գործում, սա միանշանակ է»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով՝ այն որ այս պահի դրությամբ պետք է ամեն ինչ անել, որ այս փխրուն խաղաղությունը պահպանվի: Ռուսաստանն այստեղ կրկին շատ կարևոր դերակատություն ունի: Սա շատ ավելի կարևոր է, քան այլ խնդիրներ:

Դավիթ Բաբայանի խոսքով, պետք է ողջունել, որ ՌԴ նաև Ադրբեջանի հետ է նորմալ հարաբերություններ հաստատում,քանի որ այս դեպքում Ռուսաստանը այս պետությանը կարգի բերելու համար կունենա նաև համապատասխան վճռորոշ կամ շատ մեծ ազդելու հնարավորություն: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ասում է, որ պետք է այս տեսանկյունից դիտարկել և չփորձել շահարկել:  Դավիթ Բաբայանի խոսքով, պետք է առաջին հերթին թույլ չտալ, որպեսզի այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի:

Ռադիոլուրի զրուցակիցը կարևորում է նաև թուրքական գործոնի չեզոքացումը: «Թուրքական գործոնի ակտիվացումը բերեց այս պատերազմին: Սա պետք է մենք լավ հասկանանք, իսկ թուրքական գործոնի չեզոքացմանն այս գործընթացում ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական գործոնն է կարևոր»,-եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Կարդացեք նաև

Back to top button