Հասարակություն

Քննարկվել են բնապահպանական ոլորտի հարցեր

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ԲՆապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 19-ին, երեկոյան նախարար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բնապահպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունքները, ինչպես նաեւ ոլորտին առնչվող այլ հարցեր: Զրուցակիցները կարեւորել են փորձի փոխանակումը երկու երկրների միջեւ:

Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

 

Թողնել պատասխան

Back to top button