Մշակույթ

Ռամազոտտի համերգները չեղյալ են հայտարարվել.բանակցություններ են տարվում երեւանյան համերգը փրկելու ուղղությամբ

Հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել համերգները ՌԴ-ում, Էստոնիայում և Հայաստանում, որը տեղի էր ունենալու Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում: Այս մասին ТАСС-ին հայտնել են համերգաշրջանի պրոդյուսերները՝ Trident Music Srl ընկերությունը:

Պատճառն այն է, որ համերգաշրջանի ռուսական կազմակերպչի կողմից խախտվել են մի շարք պայմանագրային կետեր: Մասնավորապես` խոսքը գումարային պարտականությունների մասին է, որոնք նախատեսված են եղել Ռամազոտիի համերգները միջազգային մակարդակով անցկացնելու համար:

Էրոս Ռամազոտտի համերգները Մոսկվայում պետք է կայանային ապրիլի 2-ին և 3-ին «Կրոկուս Սիթի Հոլլում», իսկ Երևանում՝ ապրիլի 26-ին: Համերգասրահի կայքում, ինչպես նաև արտիստի պաշտոնական կայքում համերգը չեղյալ հայտարարելու մասին այս պահին տեղեկատվություն չկա, և տոմսերը վաճառվում են:

Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում Էրոս Ռամազոտիի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները: Նման հայտարարություն է տարածել Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:

«Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»,-ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button