
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումը ԻԼԻՊ-ի գրոհայիններից՝ հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչները ոչ միայն դաժանորեն սպանել են մարդկանց, այլ նաև «ոչնչացրել են մարդկային քաղաքակրթությունը»:
Ամմանում մամլո ասուլիսի ժամանակ Պան Գի Մունը նշել է, որ «ոգեշնչված և երջանիկ է», որ Սիրիայի կառավարական զորքերը կարողացել են վերադարձնել Պալմիրան՝ սիրիական իշխանություններին կոչ անելով «ոչ միայն պահպանել և պաշտպանել այդ համընդհանուր մշակութային արժեքները, այլև փորձել վերականգնել դրանք»:




