
Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է շուրջ 65, վիրավորվել է 280 մարդ, հայտնում Reuters -ը:
Պայթյունը տեղի է ունեցել Գուլշան է-Իքբալ զբոսայգում, որտեղ մարտի 27-ի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ են հավաքված եղել: Զոհերի մեծ մասը երեխաներ են:
Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման «Ջամաաթ ուլ-Ահրար» կազմակերպությունը:
Լուրերի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել քրիստոնյաների դեմ, որոնք Զատկի տոնի առիթով հավաքվել էին զբոսայգում:
Բոլոր խոշոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով տուժածների են ընդունում:




