Քաղաքական

ԸՕ նախագիծը խոչընդոտում է փոքր կուսակցությունների գործունեությունը

lenabadeyan
Այսօր ՀՀ-ում գործում է ութ տասնյակից ավելի կուսակցություն, որոնցից, սակայն, ընդամենը մի քանիսն են հայտնի իրենց ակտիվ գործունեությամբ: Նոր ԸՕ-ի նախագիծի պահանջները ընտրություններին մասնակցող հատկապես փոքր կուսակցությունների համար լուրջ խնդիրներ կառաջացնեն։ Մասնավորապես՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար պահանջ է համամասնական ցուցակներում ներկայացնել 80  թեկնածուի անուն։ Այս կուսակցությունները դժգոհում են նաեւ յուրաքանչյուր մարզում առնվազն 5 թեկնածու ունենալու պահանջից։  Բարձրացվել է նաեւ ընտրագրավի չափը:

 

 

Սոս Գիմիշյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ցանկություն ունի մտնել ընտրապայքարի մեջ՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Առայժմ լուրջ խոչընդոտ է ընտրագրավը, որը նոր ԸՕ-ի նախագծով նախատեսվում է 8 մլն.- ից դարձնել 10 միլիոն դրամ: Մինչ այսօր նույնիսկ 8 մլն. շատ կուսակցությունների համար լուրջ գումար էր:

Սոս Գիմիշյանը համոզված է՝ կոնկրետ այս դրույթից հետո ապագա ԱԺ-ի որակը ավելի լավը չի լինելու, եթե չասենք հակառակը:

Ընտրագրավից բացի փոքր կուսակցությունները մեկ այլ լուրջ խոչընդոտ ունեն: ԸՕ-ի նախագծի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար պահանջ է՝ համամասնական ցուցակներում ներկայացնել 80  թեկնածուի անուն։ Այս կուսակցությունները դժգոհում են նաեւ յուրաքանչյուր մարզում առնվազն 5 թեկնածու ունենալու պահանջից։

Փաստաբան Նորայր Նորիկյանի ներկայացմամբ՝ սահմանափակումները լուրջ հիմնավորումներ չունեն: Հենց Սահմանադրությամբ է նախատեսված՝ առանց որեւէ սահմանափակումների, որ յուրաքանչյուր ոք կարող է հիմնել կուսակցություն՝ առնվազն 2 հազար անդամ ունենալու դեպքում:

Դժոգոհություններն անհիմն են, հիմնավորումները՝ փաստարկված. համոզված է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Սա նաեւ խթանիչ գործիք է, որպեսզի կուսակցությունները միավորվեն եւ խոշորանան: Այս հարցում կառավարության ներկայացուցիչը խիստ է: «ԱԺ- ն լուրջ եւ մեծ կուսակցությունների տեղ է»,- ասում է՝ չհասկանալով հաշվարկը: Ինչպես են փոքր կուսակցությունները նախատեսում ստանալ ընտրողների ձայների 5 տոկոսը, այսինքն՝ 70 հազարից ավելի ձայն՝ միեւնույն ժամանակ պնդելով, որ ցուցակում չեն կարող ներկայացնել 80 թեկնածու եւ ամեն մարզում չեն կարող ունենալ 5-ական ներկայացուցիչ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ներկա փուլում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկում է սթափ գնահատել հնարավորությունները եւ առաջիկա մեկ տարում ուժերը կենտրոնացնել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Դիմելով փոքր կուսակցություններին՝ ասում է. «Գոնե ամեն մի տարածքում փորձեք ունենալ 5 հոգի, հետո հավակնեք ԱԺ-ում ներկայացված լինել»:

Կարդացեք նաև

Back to top button